Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ են փորձում բացել

Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ են փորձում բացել
28.09.2024 | 15:14

Վրաստանում ընտրություններից հետո ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ են փորձելու բացել: Դա կարող է հանգեցնել ՌԴ-Վրաստան-ՀՀ և Սև ծով-Վրաստան-ՀՀ կոմունիկացիաների փակմանը. հենց դա էր բաց տեքստով ակնարկում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովան, երբ ասում էր. «Մտածեք ձեր պարենային անվտանգության մասին»:

Կարելի է ասել, որ Վրաստանում արդեն ամիսներ շարունակ աշխատում են բոլորը, ու եթե վրացական իշխանություները կարողացան երկիրը պահել, ՀՀ-ն Հարավային Կովկասում լրիվ միայնակ կլինի իր հրապարակային հակառուսականության մեջ:

Եթե չկարողացան պահել, սկսեցին բախումներ ու քաղաքական անկայունություն՝ ՀՀ-ի շուրջ էլ մեծ խնդիրներ են ի հայտ գալու: Օրինակ՝ կարող ենք դիմավորել 90-ականներից հետո առաջին ձմեռն առանց գազ ու հոսանք: Չէ՞ որ ԱՄՆ-ը և ՔՊ-ականները մեզ այդ մասին զգուշացնում են, որ «ինքնիշխանությունը» ենթադրում է գազի ու հոսանքի բացակայություն:

Ամեն բան 20-րդ դարի 10-20-ականների սցենարին շատ մոտ սցենարով է շարժվում: Հուսամ՝ հասկանում եք, չէ՞, թե շարունակությունը ինչ է լինելու ու ոնց է լինելու:

Պետության սահմանադրությունից առավել կարևոր դպրոցական ծրագիրն է, որով ներկա ՀՀ պատկան մարմինը դպրոցականներին սարքում է մանկուրտ, քանի որ մանկուրտներին դյուրին է կառավարելը նաև վաղը:

Ի դեպ, ուսանողների շոշափելի մասը երբեք չի եղել Եռաբլուրում:

Դա առաջին քայլերից է դեպի հայրենիքի գաղափարի չեղարկում:

Մոռացա ասել, որ երբ Վրաստանում երկրորդ ճակատ բացվի, Ալիևը կզբաղվի ՀՀ-ով:

Ալեն Ղևոնդյա

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ